Կայքէջի գլխավոր նկարները ստեղծել են ճանաչված հայ նկարիչներ և իլյուստրատորներ։ Նկարները փոխվելու են տարվա եղանակների հետ՝ արտացոլելով Պողոսյան պարտեզների ստեղծագործ ոգին։
Մերի Մուն (Ամիրխանյան)
Արվեստագետ
Ծնվել է 1977 թվականին Երևանում: Ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, ուսումը շարունակել է Գերմանիայում: Մերիի ստեղծագործություններն արտացոլում են ժամանակակից մարդկանց կապը ուրբանիստական միջավայրի հետ:
2007 թվականին հիմնադրել է “VisualGapGallery” ցուցասրահը՝ համախմբելով ժամանակակից ստեղծագործողների:
2012 թվականին մասնակցել է Շուշի արթ փրոջեքթի “Հող եւ տեխնոլոգիա” թեմայով ժամանակակից արվեստի փառատոնին:
2013 թվականին նախաձեռնել է “Թվային թանգարանային գիշեր” նախագիծը Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Շուշիում:
2014 թվականին Ստամբուլում կայացած “Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ” միջազգային մրցույթում ճանաչվել է տարվա լավագույն նկարիչ:
2015 թվականին “Իրականությունը գեղեցիկ է” (Reality is Beautiful) նախագծով ցուցադրվել է Ստամբուլի “Depo” ցուցասրահում: