Աշուն

Կայքէջի գլխավոր նկարները ստեղծել են ճանաչված հայ նկարիչներ և իլյուստրատորներ։ Նկարները փոխվելու են տարվա եղանակների հետ՝ արտացոլելով Պողոսյան պարտեզների ստեղծագործ ոգին։



Հարություն Թումաղյան
Նկարիչ, իլյուստրատոր

Ծնվել է 1982 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Կոջոյանի անվան նկարչական դպրոցը, ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում։ Ավարտել է Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության բաժինը:

Մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների։ 2003 թվականին Սոֆիայում մասնակցել է Ֆրանսիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ճարտարապետական բարձրագույն դպրոցների մրցույթին` արժանանալով գլխավոր մրցանակի:
2002-2009 թվականներին աշխատել է “BS ստուդիա”-ում՝ որպես անիմացիոն ֆիլմերի, առաջին հայկական էլեկտրոնային խաղերի, գովազդային անիմացիոն հոլովակների բեմադրող ռեժիսոր և բեմադրող նկարիչ: Համագործակցել է "Նյումեգ" (Newmag), "Պիոներ" (Pioneer) ամսագրերի հետ:

2010-ից աշխատում է “Just Games” անիմացիոն խաղերի ստուդիայում` որպես Արտ-խմբի ղեկավար:
2013-ին անհատական անիմացիոն ֆիլմի կոնցեպտով մասնակցել է Շտուտգարդի միջազգային անիմացիոն փառատոնին (ITFS), արժանացել 2-րդ մրցանակին` միջկովկասյան համագործակցության մրցույթում:
Հայաստանում և արտերկրում մի շարք մանկական գրքերի և մանրապատումների նկարազարդման համահեղինակ է:




Please Rotate your device